Թուրքիան ու Ղազախստանը խորացնում են երկկողմ կապերը

 14:24 , 11.05.2022    Դիտումներ՝ 427   Shantnews.amԼուրերԱշխարհ

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, կողմերը հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնի է դարձել, որ երկու երկրները ստորագրել են համագործակցության 15 համաձայնագիր, որոնց արժեքը կազմում է մոտ 1 մլրդ դոլար:

Համաձայնագրերը ներառում են համագործակցություն տրանսպորտի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, մաքսային հսկողության, բնապահպանության, կրթության, երիտասարդական քաղաքականության, կապի ոլորտներում։

Նախագահները նաև քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայի հարցում երկու երկրների դիրքորոշումը համընկնում է:

«Մենք քննարկել ենք իրավիճակն Ուկրաինայում։ Համաձայն ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան և Ղազախստանը նպատակ ունեն կրկնապատկել առևտրաշրջանառությունը՝ հասցնելով 10 մլրդ դոլարի։ Նա նշել է, որ անցյալ տարի երկկողմ առևտուրը, նախորդ տարվա համեմատ, աճել է 58 տոկոսով։

Իր հերթին, Տոկաևը Թուրքիային անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր ու Էրդողանին հրավիրել Ղազախստան։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.