Ռուսական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայում խոցել է 93 ռազմական օբյեկտ

 12:40 , 11.05.2022    Դիտումներ՝ 456   Shantnews.amԼուրերԱշխարհ

Գիշերվա ընթացքում ռուսական ավիացիան ոչնչացրել է մոտ 100 ուկրաինական ռազմական օբյեկտ, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 9 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նշվում է, որ ոչնչացված 93 օբյեկտներից 2-ը եղել են կառավարման կետեր, 69-ը՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջաններ, 3-ը՝ զինամթերքի պահեստ։

Հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 407 շրջանի, կառավարման 13 կետի, Оса-АКМ զենիթահրթիռային համալիրների 4 դիրքի և զինամթերքի 14 պահեստի։

Կոնաշենկովի խոսքով՝ հատուկ օպերացիայի ողջ ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 164 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 807 ԱԹՍ, 302 ԶՀՀ, մոտ 3000 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի հրթիռային համակարգի 360 կայանք, դաշտային հրետանու 1455 զենք և ականանետ, 2808 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.