Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը

 18:43 , 10.05.2022    Դիտումներ՝ 605   Shantnews.amԼուրերԱշխարհ

Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Perio News-ը տեղեկացնում է, որ երդման արարողությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել նրան:

Նախագահը, երկու երկիրների հարաբերությունների առնչությամբ իր մոտեցումներն է փոխանցել դեսպան Արիսյանին:

Երդման արարողության ներկա են եղել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը, Սիրիայի նախագահական պալատի նախարար Մանսուր Ազզամը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.