Բայդենը ստորագրել է «Լենդ լիզ»-ի շրջանակում Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենքը (տեսանյութ)

 11:28 , 10.05.2022    Դիտումներ՝ 726   MOBILENEWS.AMՏեսանյութերԼուրերԱշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «Լենդ լիզ» ծրագրի շրջանակում Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենքը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Անջելա Պերեսը:

Ուկրաինայի համար «Լենդ լիզի մասին» օրենքը պետք է պարզեցնի երկրին ռազմական օգնության տրամադրումը: Որոշումն արդեն հավանության է արժանացել Կոնգրեսի երկու պալատների կողմից: Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացրել էր Տեխասի սենատոր Ջոն Քորնինը դեռ հունվարին։

«Լենդ լիզի» պրակտիկան լայնորեն հայտնի է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները, մասամբ փոխադարձ հիմունքներով, զենք և ռազմավարական նյութեր սկսեց մատակարարել հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցներին, ներառյալ Խորհրդային Միությանը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.