Եվրամիությունը հեռացել է իր հիմնարար սկզբունքներից․ Էրդողան

 21:14 , 09.05.2022    Դիտումներ՝ 479   Shantnews.amԼուրերԱշխարհ

Եվրամիությունը շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, նրա արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է ասոցիացիայի անդամ երկրների կարճաժամկետ օգուտներով և քաղաքականությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հիմա էլ է պետք համերաշխություն և համագործակցություն, ինչպես այն ժամանակներում, երբ դրվում էին եվրաինտեգրման հիմքերը։ Ուկրաինայում տիրող իրավիճակը ողբերգություն է, որը ծավալվում է Եվրոպայի կենտրոնում ողջ աշխարհի աչքի առաջ, ինչը նաև նախազգուշացում է ԵՄ-ին»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։

Որպես առկա խնդիրների լուծում Էրդողանն առաջարկել է «մի կողմ թողնել տարաձայնությունները» և «մեզ համար նոր պատմություն գրել», ինչի անհրաժեշտությունն առաջացել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.