Twitter-ի բաժնետերը դատի է տվել Իլոն Մասկին

 13:52 , 13.04.2022    Դիտումներ՝ 126   Shantnews.amԼուրերԱշխարհ

Twitter-ի բաժնետերերից մեկը դատի է տվել ամերիկացի ձեռներեց և աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասկին, քանի որ վերջինս ընկերությունում մինչև վերջնաժամկետը չի հրապարակել իր մասնաբաժինը և կարողացել է ավելի ցածր գնով բաժնետոմսեր գնել։

Ապրիլի սկզբին SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարեց, որ իրեն է պատկանում Twitter-ի 9,2%-ը, ինչից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացան ավելի քան 20%-ով։

Հայցվոր Մարկ Բեյն Ռասելլան պնդում է, որ Մասկը սկսել է ընկերության բաժնետոմսեր ձեռք բերել հունվարին և մինչև ապրիլի 14-ը նա արդեն տնօրինել է բաժնետոմսերի ավելի քան 5%-ը։ Համաձայն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կանոնների՝ Մասկը պետք է գործակալությանը տեղեկացներ 5%-ի շեմը գերազանցելու մասին տասն օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև մարտի 24-ը։ Փոխարենը միլիարդատերը շարունակել է արժեթղթեր գնել և տվյալներ տրամադրել միայն ապրիլի 4-ին, երբ նա արդեն ուներ Twitter-ի բաժնետոմսերի ավելի քան 9%-ը։

«Ներդրողները, որոնք վաճառել են Twitter-ի իրենց բաժնետոմսերը 2022 թվականի մարտի 24-ից, և մինչև 2022 թվականի ապրիլի 4-ը Մասկը պետք է հայտարարեր Twitter-ում իր բաժնետոմսերի մասին, բաց թողնվեց բաժնետոմսերի գնի բարձրացումը, քանի որ շուկան արձագանքեց Մասկի գնմանը և տուժեց»,- ասվում է փաստաթղթում։

Ամերիկյան Twitter Inc. հիմնադրվել է 2006-ին։ Ընկերության հիմնական արտադրանքը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանցն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.