Թբիլիսիում մինչև ապրիլի 24-ն անցկացվելու են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություններ

 17:16 , 22.03.2022    Դիտումներ՝ 88   MOBILENEWS.AMԼուրերՄշակույթ

Մարտի 21-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել է «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով նկարների առաջին ցուցադրությունը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մինչև ապրիլի 24-ը նախատեսվում է նույն թեմայով ցուցադրություններ կազմակերպել նաև Թբիլիսիի տարբեր այլ թաղամասերում։

Վրաստանում Հայաստանի դեսպանություն


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.