Դերասանուհի Չուլպան Խամատովան լքել է Ռուսաստանը

 11:13 , 21.03.2022    Դիտումներ՝ 159   Tert.amԼուրերՄշակույթ

Ռուս դերասանուհի և «Նվիրիր կյանք» հիմնադրամի հիմնադիր Չուլպան Խամատովան հայտնել է, որ ներկա պահին ապրում է Լատվիայում, հաղորդում է НТВ հեռուստաալիքը։

Արտասահմանյան արձակուրդից հետո Խամատովան որոշել է չվերադառնալ Ռուսաստան։ Դերասանուհու խոսքով՝ իր մոտ այնքան էլ շատ գումար չի մնացել, իսկ նոր աշխատանք նա դեռ չունի։

«Անգամ տուն հասնելու համար ինձ այլ մարդկանց օգնությունն է պետք, քանի որ մեքնա վարձելու համար գումար չունեմ», - հայտնել է դերասանուհին՝ հավելելով, որ առայժմ մտադիր չէ վերադառնալ ՌԴ։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.