Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

 20:28 , 14.03.2022    Դիտումներ՝ 122   hy.armradio.amԼուրերՄշակույթ

Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Մանե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊ պաշտոնը։

Ես մեծացել ու կայացել եմ երգի թատրոնի ստեղծագործական միջավայրում և տեսել՝ ինչպես է հորս ջանքերի, տաղանդի, համառության ու հայրենասիրության շնորհիվ այս թատրոնը միս ու արյուն ստացել, ձայն ու հնչողություն, որն այսօր լսելի է ամենուր։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր 28 տարիների ընթացքում աշխատել են երգի թատրոնում. մենք երկար ճանապարհ ենք անցել ու դեռ շատ անելիքներ ունենք միասին։ Ամեն ինչ արվելու է՝ Հայաստանի երգի պետական թատրոնի անունը բարձր ու հնչեղ պահելու համար և շարունակելու եմ պահպանել հայրիկիս՝ երգարվեստում սահմանած բարձր նշաձողը և ստեղծելով նորը՝ զարգացնել նրանից ժառանգած ավանդույթները:

Քո գործը մի’շտ կապրի, Պա՜պ…»,-գրել է Մանե Գրիգորյանը։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.