Ցուցադրություն՝ նվիրված Չարենցի ծննդյան 125-ամյակին

 15:38 , 11.03.2022    Դիտումներ՝ 125   hy.armradio.amԼուրերՄշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը Մ. Սարյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանների և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ մարտի 13-ին՝ ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում կբացի մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ցուցահանդեսին կներկայացվեն ցուցանմուշներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից։

Կներկայացվեն Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի թեմայով Սարյանի գրաֆիկական աշխատանքները: Կցուցադրվի Եղիշե Չարենցի մասին պատմող ֆիլմ:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.