Հայաստանի ազգային գրադարանը նոր գրքեր է նվիրել Դեբեդի համայնքային գրադարանին

 15:52 , 19.02.2022    Դիտումներ՝ 135   MOBILENEWS.AMԼուրերՄշակույթ

Գիրք նվիրելու օրվա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը ավելի քան 100 միավոր նոր գրականություն նվիրեց Լոռվա մարզի Դեբեդի համայնքային գրադարանին։

2021 թվականին Լոռու մարզի Դեբետի գյուղի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում բացվել է բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարան, որը զուտ գրադարան լինելուց բացի, նաև սեմինարների, աշխատարանների ու տարբեր միջոցառումների անցկացման հարմարավետ վայր է։ Դեբեդի համայնքային նոր գրադարանը հիմնվել է ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության շրջանակներում, «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի հետ համատեղ, որը հավակնում է դառնալ գյուղական համայնքի համապարփակ զարգացման օրինակելի մոդել։ Գրադարանը, որ նախատեսված է միաժամանակ 3-6 տարեկան երեխաների, 7-17 տարեկան դպրոցականների ու 18-ից բարձր անձանց համար, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով։ Ընթերցողների և գրադարանից օգտվողների քանակը աստիճանաբար աճում է։

Հայաստանի ազգային գրադարան


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.