Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք է դրվել

 16:31 , 02.05.2022    Դիտումներ՝ 704   Tert.amԼուրերԻրավունք

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքից:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրաայդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք` դատարանի որոշմամբ:

Նշվում է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին առաջարկվում է մայիսի 5-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.