Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

 11:56 , 17.03.2022    Դիտումներ՝ 102   Armeniatoday.newsԼուրերԻրավունք

ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան կապակցությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը:

Կատարվում է նախաքննություն:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.