Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
17:34 , 14.03.2022 Դիտումներ՝ 134 Tert.am • Լուրեր • Իրավունք
Նշվում է, որ Սոլովյովը կասկածվում է Ուկրաինայի պետական սահմանը փոխելու վերաբերյալ հանրային կոչեր հնչեցնելու համար, ինչը հանգեցրել է մարդկանց զոհվելուն:
«Հաստատվել է, որ Վլադիմիր Սոլովյովը կանոնավոր կերպով աջակցել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության հանցավոր գործողություններին՝ Ուկրաինա ներխուժելու համար և կոչ է արել փոխել նրա տարածքային կառուցվածքը, այդ թվում՝ ռազմական գործողությունների և ռազմական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության ոչնչացման միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։
Մարտի 14-ին Լվովի Լիչակովսկի շրջանային դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Սոլովյովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները հավաքել են փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ՝ Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար:
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.