Մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել, հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն․ Գլխավոր դատախազը Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի տ

 14:37 , 13.03.2022    Դիտումներ՝ 151   Tert.amԼուրերԻրավունք

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան վաճառքի գործարքին։

Լրագրողի հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես ստացվեց, որ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող 5 մլն դոլարանոց տունը հանվեց կալանքից և վաճառվեց, Արթուր Դավթյանը պատասխանեց․«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»։

Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է մեղավոր,Արթուր Դավթյանն ասաց․« Դատարանն է այդպես որոշել , դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է և առանց բողոքարկման արդյուքններին սպասելու է գործարքը կայացել»։

Հիշեցնենք, որ վերջերս նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գնել էր Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, նա ձեռք էր բերել նաև «Գոլդեն փելիս» հյուրանոցը։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.