Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Իրանի թշնամական գործողություններին

 07:50 , 02.11.2021    Դիտումներ՝ 261   MOBILENEWS.AMԼուրերՔաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Իրանի թշնամական գործողություններին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կպատասխանենք նրանց (Իրանի - խմբ.) գործողություններին, որոնք հակասում են Միացյալ Նահանգների շահերին, լինեն դա անօդաչու թռչող սարքերի հարվածներ, թե այլ բան, մենք կպատասխանենք, եթե դա շարունակվի», - ասել է Բայդենը:

Նշվում է, որ ԱՄՆ ղեկավարն այս մասին նշել է Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլիր ասուլիսում:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.