Ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված․ Տիգրան Աբրահամյան

 07:27 , 02.11.2021    Դիտումներ՝ 221   MOBILENEWS.AMԼուրերՔաղաքականություն

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցոության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու։

Նախարարի պարզաբանումը փակ նիստում էր՝ չեմ հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։

Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված։

Մնացածը թեմաներին դեռ կանդրադառնամ»։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.