Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիյոնը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

 21:11 , 09.05.2022    Դիտումներ՝ 453   1lurer.amԼուրերՔաղաքականություն

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ներառյալ՝ բանտում եղած մեկ տարին։ Նա մեղադրվում է կնոջը կեղծ աշխատանքի ընդունելու գործով։ Այդ մասին հայտնում է BMF հեռուստաալիքը՝ հղում անելով Փարիզի վերաքննիչ դատարանի որոշմանը։

Ֆիյոնի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման։

Նշվում է, որ խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ժողովի) պատգամավոր աշխատելու ժամանակ Ֆիյոնը կնոջը նշանակել է որպես իր օգնական, սակայն 8 տարի Պենելոպան ոչ մի աշխատանք չի արել՝ ապօրինաբար ստանալով 500 հազար եվրո։ Ավելի ուշ այդ թիվը հասել է 900 հազար եվրոյի։

Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի վարչապետն էր 2007-2012 թվականներին՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք։

2016-2017 թվականներին նա մասնակցում էր նախագահական մրցավազքին և համարվում էր հավանական հաղթողներից մեկը, սակայն նշված սկանդալի պատճառով կորցրեց հնարավորությունը։

2021 թվականի հունիսին Փարիզի դատարանը Ֆիյոնին այս գործով մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով հինգ տարվա ազատազրկման, որից երկուսը նա պետք է կրեր բանտում։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.