ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների համակարգումը

 21:58 , 07.05.2022    Դիտումներ՝ 650   1lurer.amԼուրերՔաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը Փարիզում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի իր գործընկերների հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ծրագրերը՝ հայտնել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

«Մասնակիցները քննարկել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ծրագրերը՝ լրացուցիչ պատժամիջոցների և այլ միջոցների համակարգումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են գլոբալ պարենային անվտանգության սպառնալիքները, որոնք ի հայտ են եկել Ուկրաինայում ճգնաժամի հետևանքով:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.