ՔՊ-ն, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը

 13:08 , 06.05.2022    Դիտումներ՝ 558   MOBILENEWS.AMԼուրերՔաղաքականություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ-ում անդրադարձավ ընդդիմության գործելաոճին, մասնավորապես հայտարարությանը, թե ժամը 12.00-ից կաթվածահար է անելու Երևանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Պատգամավորը պահանջեց՝ ընդդիմությունը մի քանի հարցի պատասխանի՝ որն է նպատակը, որ վարչապետին մեղադրում են պատերազմի համար, արդյոք դրանով ուզում են աշխարհին ասել, որ Ադրբեջանը բացարձակապես կապ չունի՞ պատերազմ սանձազերծելու հետ, ինչպես են պատկերացնում հարևանների հետ հարաբերությունները, ով է ընդդիմության վարչապետի թեկնածուն, ինչ է լինելու Արցախի հետ:

Լուսինե Բադալյանի խոսքով՝ ընդդիմությունը հանրության մեջ փորձում է տեղեկություններ տարածել, որ վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ կամ անցնցում հեռանալու տարբերակներ է քննարկում:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը, մնացած տարբերակները քննարկելի չեն»,- հայտարարեց Բադալյանը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.