Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները երկրի ներքին գործն են. Պեսկով

 15:12 , 05.05.2022    Դիտումներ՝ 707   1lurer.amԼուրերՔաղաքականություն

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները երկրի ներքին գործն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի այս դժվարին շրջանը և հաստատվի կայունություն։

«Հայաստանում կայունությունը հնարավորություն կտա աստիճանաբար շարժվելու դեպի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, նաև թույլ կտա զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.