Բայդենը փորձում է Ռուսաստանից «ուղեղների արտահոսք» առաջացնել. CNN

 12:21 , 05.05.2022    Դիտումներ՝ 641   1lurer.amԼուրերՔաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է փոփոխություններ կատարել «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքում», որպեսզի բարձրագույն կրթություն ունեցող ռուսաստանցիների համար դյուրացվի ԱՄՆ-ում աշխատանքային վիզա ստանալը՝ հայտնել է CNN-ը:

Նպատակը Ռուսաստանից «ուղեղների արտահոսքի» առաջացումն ու այդ երկրի նորարարական ներուժի թուլացումն է:

Փոփոխությունների ընդունման դեպքում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում մագիստրոսի կամ դոկտորական աստիճան ունեցող ռուսաստանցիներին օրենքը թույլ կտա դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար՝ առանց ԱՄՆ-ում գործատուի առկայության:

Վիզա ստանալու գործընթացում փոփոխությունները կկիրառվեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գերձայնային արագությունների աերոդինամիկա, ատոմային էներգետիկայի առաջադեմ տեխնոլոգիաներ, հրթիռային շարժիչների ժամանակակից տեխնոլոգիաներ, ուղղորդված էներգիա, արհեստական բանականություն, կիբեռանվտանգություն, տիեզերական տեխնոլոգիաներ և համակարգեր:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.