Apple-ը զարգացնում է վճարումների մշակման նոր տեխնոլոգիա

 12:40 , 10.04.2022    Դիտումներ՝ 316   1in.amԺամանցԻնովացիա

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple ընկերությունը ուսումնասիրում է հնարավորություններ՝ ֆինանսական տեխնոլոգիաների առաջխաղացման նպատակով ֆինանսական ծառայությունների ոլորտում ավելի ակտիվ ներկայության համար: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, մշակվում են վճարումների մշակման նոր տեխնոլոգիաներ և գործիքներ։

Զարգացումները թույլ կտան Apple-ին՝ ավելի քիչ կախվածություն ունենալ գործընկերներից, որոնք աջակցում են ընկերության՝ գոյություն ունեցող ֆինտեխ լուծումները, այդ թվում՝ Apple Pay-ը, Apple Card-ը և Apple Cash-ը:

Ներկայումս Apple-ը ներգրավված է մի շարք ֆինանսական և տեխնոլոգիական նախագծերում։ Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դա հնարավորություն կտա առևտրականներին՝ ապրանքների համար վճարումներ ընդունել iPhone-ի միջոցով:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.