Ռիհաննայի փեսացուն, որին ձերբակակել էին, ազատ է արձակվել

 19:35 , 21.04.2022    Դիտումներ՝ 1120   style.news.amԺամանցՇոուբիզնես

Ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ին (Ռաքիմ Մայերս), որը երգչուհի Ռիհաննայի սիրելին է, ազատ են արձակել հրազենի գործադրմամբ ենթադրյալ հարձակման համար ձերբակալելությունից հետո, հայտնում է TMZ-ն։

Ռեփերը վճարել է 550 հազար դոլար գրավ, նախքան ոստիկանության բաժնից դուրս գալը։ Դա տեղի է ունեցել նրա ձերբակալությունից մի քանի ժամ անց։

Երգչին ձերբակալել էին Լոս Անջելեսի օդանավակայանում 2021թ․-ի նոյեմբերին տեղի ունեցած հրաձգության գործի շրջանակներում։ Ըստ ոստիկանության ամփոփագրի եւ NBC News-ի տեղեկությունների՝ տուժողը պնդում է, որ արտիստն ու նրա երկու ընկեր մի քանի անգամ կրակել են իր ուղղությամբ։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.