Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

 16:23 , 14.02.2022    Դիտումներ՝ 173   Armeniatoday.newsԼուրերԵղանակի տեսություն

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Փետրվարի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-6 մ/վրկ, փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 17-19-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.