Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով

 10:36 , 12.04.2022    Դիտումներ՝ 122   hy.armradio.amԼուրերԵղանակի տեսություն

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց

ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի

արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի

ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն

ուժեղ քամիների դեպքում:

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-6 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով,այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 12-ի և 13-ի գիշերը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.