Սպասվում է առանց տեղումների եղանակ

 11:00 , 11.04.2022    Դիտումներ՝ 676   MOBILENEWS.AMԼուրերԵղանակի տեսություն

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6, 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.