Սպասվում է անձրև

 11:14 , 07.04.2022    Դիտումներ՝ 277   hy.armradio.amԼուրերԵղանակի տեսություն

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 7-ին, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.