Հայաստանին մոտենում են տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով

 12:31 , 25.03.2022    Դիտումներ՝ 135   Tert.amԼուրերԵղանակի տեսություն

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտւմ և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։

Ի ուրախություն բոլորիս, մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից մոտենում են տաք օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի մարտի 29-ից և կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ։ Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով»,- ասված է հաղորդագրության մեջ։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.