Սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ

 14:48 , 11.03.2022    Դիտումներ՝ 133   Armeniatoday.newsԼուրերԵղանակի տեսություն

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 12-ին, 13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ։

Մարտի 14-ին, 15-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:
Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 12-ին, 13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն 12-15-ն աստիճանաբար կնավզի 6-8 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ ձնախառն անձրև։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.