Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

 17:58 , 06.03.2022    Դիտումներ՝ 312   MOBILENEWS.AMԼուրերԵղանակի տեսություն

Մարտի 6-ի և 8-ի ցերեկը Հանրապետության առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, մարտի 8-10-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մարտի 6-ի և 8-ի երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 9-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:



  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.