Հնարավոր է կարճատև անձրև

 17:34 , 26.02.2022    Դիտումներ՝ 167   Armeniatoday.newsԼուրերԵղանակի տեսություն

Երևանի առանձին հատվածներում այսօր օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ին, 3-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են կարճատև տեղումներ, մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

Փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 5-10մ/վ, փետրվարի 26-ին, մարտի 2-ին, 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.