Գեղարքունիքի կրթական ոլորտում պետական միջոցներով 2021-ին իրականացվել են ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման աշխատանքներ
19:19 , 31.01.2022 Դիտումներ՝ 157 Armenpress.am • Լուրեր • Կրթություն
«2021 թվականին մարզի դպրոցների երթեւեկող 348 մանկավարժներին եւ 73 աշակերտներին բնակավայրից բնակավայր մեկնելու համար տարեկան կտրվածքով պլանավորվել է 28 միլիոն 160 հազար 500 դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 26 միլիոն 161 հազար 500 դրամ։ ՀՀ պետական բյուջեից վերաբաշխման արդյունքում կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նպատակով մարզին հատկացվել է 200 միլիոն 582 հազար 700 դրամ, որը բաշխվել է 22 դպրոցների միջեւ, իսկ հանրակրթական դպրոցների գույքով եւ տեխնիկայով ապահովման համար` 24 միլիոն 714 հազար դրամ, որը բաշխվել է 23 դպրոցների միջեւ։ ՀՀ կառավարության որոշմամբ 2021 թվականին մարզի համայնքների եւ մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ-ների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 140 միլիոն դրամ, որից ծախսվել է շուրջ 129,4 միլիոնը։ Հատկացված միջոցներով հիմնանորոգվել, նորոգվել, կառուցվել են մի շարք օբյեկտներ»,-ներկայացրեց Յուրա Մուշեղյանը։
Խոսրով Խլղաթյան
Կիսվեք սոց. ցանցերում
Материалов за текущий период нет.