Հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. փոխնախարար

 12:04 , 30.01.2022    Դիտումներ՝ 164   Armeniatoday.newsԼուրերԿրթություն

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է հեռավար ուսուցման անցնելու մասին լուրերը։

Նախարար Վահրամ Դումանյանին վերագրվող հրամանը, ըստ որի փետրվարի 7-ին դպրոցներն ու բուհերն անցնելու են հեռավար ուսուցման, կեղծ է։

«Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։

Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»,-գրել է Ժ. Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջում՝ «Հրամաններ» բաժնում էլ նման իրավական ակտ չկա։


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.