Երևանում կհիմնվի Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ

 13:03 , 18.01.2022    Դիտումներ՝ 141   Armeniatoday.newsԼուրերԿրթություն

Մայրաքաղաք Երևանում կհիմնվի Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը։

Համապատասխան որոշումը հրապարակված է Ֆրանսիայի կառավարության հանրային իրավաբանական ծառայության կայքում։ Որոշմամբ սահմանվում է Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման իրավական ընթացակարգը և նշվում է, որ այն ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։

Մեկնաբանելով այս որոշումը՝ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր զբոսաշրջության, արտասահմանում Ֆրանսիայի քաղաքացիների և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երազել է տեսնել ֆրանսիական հաստատություն Հայաստանում․ այժմ այն ​​ստեղծվել է։

«Ֆրանսիայի և Հայաստանի միջև եզակի մարդկային կապեր են տասնամյակների և նույնիսկ դարերի ընթացքում: Նրանց հետագա ամրապնդման համար ստեղծվել է նոր ինստիտուտ»,- գրել է պետքարտուղարը:

Նշենք, որ այսօր Հայաստանում գործում են Հայաստանի ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև ֆրանսերենի խորացված ուսումնասիրությամբ մի շարք դպրոցներ:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.