Ռեկտորի ընտրության նոր մեխանիզմ

 11:14 , 29.12.2021    Դիտումներ՝ 141   Hraparak.amԼուրերԿրթություն

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարեվերջյան իր ասուլիսում տեղեկացրել է, որ նորից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթները խմբագրվել են: Խմբագրված տարբերակում, ըստ նախարարի, բուհերի կառավարման խորհուրդները պետք է ձեւավորվեն բուհական համայնքի (պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության), հիմնադրի, որը պետական բուհերի դեպքում կառավարությունն է, եւ կրթության լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից հավասար` 50/50 հարաբերակցությամբ:

Խորհուրդները կազմված կլինեն 12-ական անդամից: Ռեկտորի ընտրության համար սահմանվում է նոր մեխանիզմ. 50 տոկոս գումարած 1 եւ ավելի կողմ ձայն ստացած թեկնածուներից մեկը կնշանակվի ռեկտոր` լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Խորհրդի անդամներն իրավունք կունենան կողմ քվեարկելու մեկից ավելի թեկնածուների օգտին, սակայն եթե խորհրդի անդամների կողմից 50 եւ ավելի տոկոս ձայն է տրվում միայն մեկ թեկնածուի, ապա հենց նա է ընտրվում:


  Կիսվեք սոց. ցանցերում


Материалов за текущий период нет.